Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գտնվելու վայրի մասին տարբեր լուրեր են շրջանառվում: Որոշ աղբյուրներ նշում են, որ նա Հայաստանում է, մյուսները՝ որ նա գտնվում է Իսպանիայում, որտեղ առանձնատուն ունի: Նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները, սակայն, 168.am-ին տեղեկացրեցին, որ Սարգսյանը գտնվում է Չինաստանում:
ՀՀ կառավարությունը մտադիր է մայիսի 12-ին արտահերթ նստաշրջան հրավիրել, որի ընթացքում էլ կներկայացնի իր գործունեության ծրագիրը: Ըստ Սահմանադրության 74-րդ հոդվածի, կառավարությունն իր ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում ԱԺ է ներկայացնում գործունեության ծրագիրը, որը հաստատվում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելի կողմ քվեարկությամբ:
Ըստ նախնական տվյալների` զինված անձինք Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչներ են, որոնք կառավարությունից պահանջում են պաշտոնանկ անել Պետական պահպանության ծառայության ղեկավար Վալերի Գելետեյին:
Հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ Մաքսային միությունը, ըստ էության, չի ցանկանում ընդունել Հայաստանին, սակայն մեր իշխանությունն օրը մի քանի անգամ հայտարարում է, որ միայն Մաքսայինով կա հային փրկություն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ապրիլի 30-ին ընտրվեց ԱԺ նախագահ: Նա շարունակում է համատեղել ԱԺ նախագահի և խմբակցության ղեկավարի պաշտոնները, որը օրենքի խախտում չէ: Բայց հնարավոր է, որ առաջիկայում ՀՀԿ-ն նոր ղեկավար ունենա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:
Հիմա ի՞նչ անենք, եթե մարդիկ վերանշանակվել են ու հանրապետական կուսակցության անդամներ են, ասել էս ինչի մարդն է, էն ինչի մարդն է, չեմ կարծում, որ որեւէ մեկը խորհրդակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ ու նրանից ստացել դոբրոնդրանց նախարար նշանակելու:
Նախագահ Սարգսյանի բացակայությունը Հայաստանի ստրատեգիական փոփոխության հետ որևէ կապ չունի, այսինքն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը փոխում է իր ռազմավարությունը՝ կապված եվրասիական ինտեգրման հետ, Մաքսային միության և Եվրասիական միության հետ:
Մարտի 5-ին էլ չենք մասնակցել, որտեղ ենթադրվում էր, որ պետք է ստորագրվեր այն. որովհետև պատճառները թաքնված են ոչ միայն Հայաստանի պարտավորությունների կատարման հետ: Մաքսային երկրները որևէ նշան ցույց չեն տալիս, որ պատրաստ են բավարարել Հայաստանի տնտեսության համար զգայուն հարցերը: Կա նաև մեկ այլ բարդություն, որը պայամանավորված է Եվրասիական միություն կազմավորելու այդ 3 երկրների տարբեր և դեռևս անհաշտ մոտեցումները:
«Ես ասել եմ ՝ դե ֆակտո, այո՛: Իսկ դա էլ բավական է, որ երկրի վարչապետը նման արտահայտություն է արել»,– ասաց Հովիկ Աբրահամյանը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ տեղի ունեցած ԱԺ նախագահի ընտրություններն ընդդիմադիր կամ ոչ իշխանական խմբակցությունները չպետք է թողնեին ազատ ընտության և պետք է ներկայացնեին իրենց թեկնածուներին: Միաժամանակ նա նկատեց. «Անգամ ազատ թողնելու դեպքում` չի կարող ընդդիմադիր գործունեություն ծավալողի պատգամավորների ճնշող մեծամասնությունը գնալ և ընտրել իշխանության թեկնածուին»:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է հասունանում, որը կարծես դեռ ոչ բոլորն են գիտակցում:
Այս մասին են վկայել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Ուկրաինացի «գազային օլիգարխ» Դմիտրի Ֆիրտաշը Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI) առաջին հերթին հետաքրքիր է ոչ թե որպես ամբաստանյալ, այլ՝ որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի դեմ գործով պոտենցիալ վկա:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը «1915 թվականի իրադարձությունների» վերաբերյալ, որն անցյալ շաբաթ հրապարակվեց ինը լեզուներով, քարոզչական խոշոր ձեռքբերում էր Թուրքիայի համար և տարածվեց ամբողջ աշխարհում:
Ստացվում է, որ «Գազպրոմի» հաշվարկներով՝ ապրիլին Ուկրաինայի պարտքն աճել է 1.3 միլիարդ դոլարով:
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ դիմելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, հետաքրքրվեց, թե ինչպես է նա կարձագանքի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությանը, որ՝ «եթե Ցեղասպանություն լիներ, այսօր Թուրքիայում հայեր չէին ապրի»:
Դրանք չեն կարող օգնել՝ լուծելու խնդիրները:
Ընդհանրապես ես պատասխանատվություն վերցնող եմ: Այդ գիտակցումով եմ այս պաշտոնի առաջարկն ընդունել: Աշխատելու եմ թափանցիկ: Թերություններ ունեցել է նախորդ կառավարությունը, բայց սկանդալների հետ համաձայն չեմ: Լինելու ենք շատ անկեղծ և չենք ամաչելու ասել, որ սխալներ են եղել: Ուզում եմ նաև ասել, որ մենք պատրաստ ենք աշխատել ձեզ հետ` պատգամավորների: Սա պետք է լինի ոչ թե բռունցքների ամբիոն, այլ գաղափարների պայքարի ամբիոն:
Եթե փաստաթղթերը վկայեն դա, ապա մենք ներողություն կխնդրենք և կընդունենք հետևանքները:
ԼՂ-ն այսօր հույսով նայում է Հայաստանի գործողություններին՝ ակնկալելով, որ Մաքսային միությանը երկրի անդամակցելը կլուծի իր բազում խնդիրները:
«Հայաստանում ամեն ինչը սև ու սպիտակ է: Կա՛մ ընդդիմություն ես, կա՛մ՝ իշխանություն: Այսինքն՝ եթե ԲՀԿ-ն իրեն հայտարարել է այլընտրանք և այլընտրանքը նշանակում է, որ յուրաքանչյուր պահին իր որոշումներն ինքն է ընդունում, ուրեմն՝ ես մեկնաբանելու ոչինչ չունեմ»- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրա համար շատ անհասկանալի է այն, որ ընդդիմությունը քվեարկի իշխանության ներկայացուցչի օգտին, այն էլ՝ խորհրդարանում. «Ես չեմ ասում, որ դա վատ է, բայց անհասկանալի է, որովհետև էլ ինչո՞ւմ ես դու ընդդիմություն»:
Այսօր ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, օգտագործելով իր ճարպկոությունը, փորձում է «խաբս» տալ հանրությանը:
Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև դիմակայությունից շահեկան դիրքերում է հայտնվել Չինաստանը:
Թե որ ապրանքանիշի ժամացույց է նա կրում, ու որ ժամային գոտում է աշխատում այդ ժամացույցը, Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնավորեցրել: Հասկանալի է, որ համեստության փարոսի դերում ներկայացող Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է այդպիսով ներկայացնել, որ ինքը ոչ թե շարքային քաղաքական գործիչներից է, ովքեր զբաղված են ընթացիկ, մանր-մունր հարցերով, այլ համարյա պայծառատես ստրատեգ:
Ֆեթհուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիայում «զուգահեռ կառույց» կամ «զուգահեռ պետություն» (պետություն պետության մեջ) ստեղծելու մեջ, որը նպատակադրվել է տապալել երկրի գործող կառավարությանը:
Դա տեղի է ունենում հայրենասիրական հզոր ալիքի վերելքի ու ԽՍՀՄ-ի հանդեպ առկա կարոտախտի ֆոնին:
Հարցին, թե ի՞նչ ի նկատի ուներ Գալուստ Սահակյանը, երբ ասել էր, թե «ԲՀԿ-ն մերն է», Ա.Աշոտյանը պատասխանեց. «Վստահաբար այդ արտահայտությունը նա արել է ելնելով այն հանգամանքից
Նախատեսվում է, որ զորավարժությունների շրջանակներում քաղաքում հայտնվելու են զինծառայողների ու ռազմական տեխնիկայի շարասյունները: