
Louis Vuitton-ը ծովախեցգետնի տեսքով 8000 դոլար արժողությամբ դրամապանակ է թողարկել

Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը թողարկել է անսովոր դիզայնով դրամապանակ: Համապատասխան մոդելը հայտնվել է ապրանքանիշի կայքում։
Ծովախեցգետնի տեսքով աքսեսուարը պատրաստված է բնական կաշվից և զարդարված է ապրանքանիշի լոգոտիպով և մոնոգրամով: Այն լրացված է կաշվե ժապավեններով, որոնք ընդօրինակում են ծովային ծովախեցգետնի բեղերն ու ճանկերը: Նոր ապրանքի արժեքը կազմում է 7,450 դոլար:
«Այն կարող եք կրել ձեռքում կամ ուսին: Այնտեղ կարող են տեղավորվել հեռախոս, բանալիներ և այցեքարտեր»,- ասվում է ապրանքի նկարագրության մեջ: