Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարները մարել են Բժշկական համալսարանի լաբորատորիայում բռնկված հրդեհը. մեկ անձ հոսպիտալացվել է

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է լաբորատորիայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին։

Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս