Բաժիններ՝

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆեթհուլլահ Գյուլենի նկատմամբ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Անկարայի հանարապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի նկատմամբ:

Հետաքննությունը տարվում է Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձ ձեռնարկելու մասին մեղադրանքի շրջանակներում: Ուշագրավ է, որ Գյուլենի գործով զբաղվում է Սահմանադրության դեմ կատարված հանցանքների գործերի համար պատասխանատու դատախազությունը:

Ֆեթհուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիայում «զուգահեռ կառույց» կամ «զուգահեռ պետություն» (պետություն պետության մեջ) ստեղծելու մեջ, որը նպատակադրվել է տապալել երկրի գործող կառավարությանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ը շուտով կարտահանձնի Ֆեթհուլլահ Գյուլենին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930