
Իսրայելի ընդդիմության առաջնորդը Պաղեստինի պետականության ճանաչումը «քաղաքական աղետ» է որակել

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Կանադայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը «քաղաքական աղետ» է, որի պատասխանատվությունը կրում է գործող իսրայելական կառավարությունը։
«Գործող իսրայելական կառավարությունը կարող էր կանխել դա՝ խելամիտ և լուրջ աշխատանքով, պրոֆեսիոնալ դիվանագիտական երկխոսությամբ և պատշաճ հանրային դիվանագիտությամբ», – ասել է Լապիդը «X» հեռուստաալիքի եթերում։ «Կառավարությունը, որը մեր գլխին է բերել անվտանգության ոլորտում մեր պատմության ամենածանր աղետը, այժմ մեր վրա է բարդում նաև ամենալուրջ դիվանագիտական ճգնաժամը՝ մեր ամբողջ պատմության ընթացքում»։
Ավելի վաղ Իսրայելի երկու արմատական նախարարներ՝ Իթամար Բեն Գվիրը և Բեցալել Սմոտրիչը, հանդես էին եկել կոչով՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման, անեքսիայի ենթարկել Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափը։