Բաժիններ՝

Երեք տարում Իրանի բնակչությունն աճել է ավելի քան 2 միլիոն մարդով

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի բնակչությունը ներկա դրությամբ կազմում է 77.4 միլիոն մարդ: Մինչև ընթացիկ տարեվերջ (Իրանում տարին ավարտվում է մարտի 21-ին) այդ ցուցանիշը կարող է հասնել 77.856.000 մարդու:

Այս մասին հայտնել է Իրանի Վիճակագրական կենտրոնը: Կանխատեսումների համաձայն, մինչև 2016 թվականն Իրանի բնակչության քանակը հասնելու է 80 միլիոն մարդու: 2011 թվականին Իրանի բնակչությունը կազմել է 75.150.000 մարդ:

Դա նշանակում է, որ երեք տարում Իրանի բնակչությունն աճել է ավելի քան 2 միլիոն մարդով: Իրանի բնակչության 51 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ մնացյալ 49 տոկոսը՝ կանայք: Բնակչության 70 տոկոսի տարիքը կազմում է 15-64 տարեկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930