Բաժիններ՝

Ստեղծվել են տեսողությունը վերականգնող նորարարական կաթիլներ

Գիտնականները ներկայացրել են աչքի կաթիլներ, որոնց օգտագործումը կօգնի 50 տարեկանից բարձր մարդկանց հրաժարվել ընթերցանության համար նախատեսված ակնոցներից։ 766 հիվանդների մասնակցությամբ հետահայաց ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Եվրոպական կատարակտի և ռեֆրակցիոն վիրաբույժների ընկերության (ESCRS) 43-րդ կոնգրեսում։

Հետազոտության համաձայն՝ ներարկումից ընդամենը մեկ ժամ անց հիվանդները կարող էին թեստային աղյուսակում կարդալ 2-3 տող ավելի, քան նախկինում։ Ազդեցությունը պահպանվում է մինչև երկու տարի, իսկ որոշների մոտ՝ ավելի քան 400 օր։

Դեղամիջոցի բաղադրության մեջ մտնում է բիբի նեղացմանը նպաստող պիլոկարպինը, որն օգնում կենտրոնանալ մոտիկ առարկաների վրա, ինչպես նաև հակաբորբոքային դեղամիջոց դիկլոֆենակը, որը նվազեցնում է անհարմարությունը: Լուրջ կողմնակի ազդեցություններ չեն գրանցվել. ամենից հաճախ հիվանդները բողոքել են մթության մեջ տեսողության կարճատև վատթարացումից կամ աչքերի թեթև գրգռումից:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ նման կաթիլները կարող են անվտանգ և հարմար այլընտրանք լինել ակնոցներին և վիրաբուժական մեթոդներին՝ տարիքային հեռատեսությունը շտկելու համար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930