Բաժիններ՝

Վինիսիուսը պահանջել է բարձրացնել իր աշխատավարձը, հակառակ դեպքում կարող է լքել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը դժգոհ է ակումբում ունեցած իր դիրքից։ Tribal Football-ի հաղորդմամբ՝ Նա դժգոհ է այն փաստից, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն իրենից ավելի շատ գումար է վաստակում։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա բրազիլացին ցանկանում է, որ իր աշխատավարձը հավասարվի Մբապեի աշխատավարձին։ Եթե այս պահանջը չբավարարվի, Ժունիորը կարող է տեղափոխվել այլ ակումբ։

Վինիսիուսը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 5 խաղ՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 170 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930