Բաժիններ՝

23-ամյա ընդմիջումից հետո Մոսկվայի «Կարմիր» հրապարակում կանցկացվի մայիսմեկյան ակցիա

ZN.UA-ի փոխանցմամբ՝ 23-ամյա ընդմիջումից հետո Մոսկվայի «Կարմիր» հրապարակում վերստին կանցկացվի մայիսմեկյան ակցիա, ինչը տեղի է ունենում հայրենասիրական հզոր ալիքի վերելքի ու ԽՍՀՄ-ի հանդեպ առկա կարոտախտի ֆոնին:

Մոսկովյան իշխանությունները տվյալ քայլին գնացել են՝ ընդառաջելով արհմիությունների խնդրանքին: Սակայն այս անգամ չի հաջողվի առաջնորդին տեսնել Դամբարանի տրիբունայում, քանի որ այդ գոտին փակ է վերանորոգման համար:

Արհմիությունների մոսկովյան ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Մազունովը հայտարարել է, որ ամեն ինչ անցկացվելու է «դասական, նոստալգիկ» սխեմայով, աշխատավորների շարասյունները կանցնեն «Կարմիր» հրապարակով:

Միջոցառմանը ներկա գտնվելու հրավերներ են ուղարկվել բազմաթիվ ղեկավարների, այդ թվում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ու Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին: Ի դեպ, Պուտինը, Մեդվեդևը և Սոբյանինը 2012 թվականին Մոսկվայում մասնակցել են մայիսմեկյան ակցիային, որը, սակայն, չէր անցկացվել «Կարմիր» հրապարակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս