Բաժիններ՝

Երևանի կենտրոնում 5 ամիս առաջ հրազենային վնասվածք ստացած օտարերկրացին օրերս մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին Երևանի բժշկական կենտրոններից մեկում մահացել է օտարերկրացի տղամարդ, որը գլխի մասում հրազենային վնասվածք էր ստացել այս տարվա ապրիլի 14-ին Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց հնչած կրակոցների հետևանքով:

Վերջինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և առաջին իսկ օրվանից գտնվում էր կոմայի մեջ։

Տղամարդը դեպքի պահին իր «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ է եղել և ըստ ձեռք բերված ապացույցների, մասնակցություն չի ունեցել կրակոցներին, սակայն հրազենային վնասվածք է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930