Սիրիայում ազգային ընտրությունների անցկացումը միջազգային դիտորդների ներքո անցկացնելը երկրի ինքնիշխանության խախտում է, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցո
Ասիական բորսաներում այսօր առևտուրն սկսվել է հավասարաչափ, այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունները երկուշաբթի դիմեցին ագրեսիվ դրամային միջոցառումների՝ տոկոսադրույքն իջեցնելով 0,25%-ով: Պատճառը երկրի տնտեսության դանդաղ աճի մտավախություններն են:
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ռուա գնչուական բնակավայրում հրաձգության հետևանքով 4 մարդ է սպանվել:
168.am-ը Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովին խնդրեց մեկնաբանել, թե ի՞նչ միտք ունի Հայաստանին ևս պարտադրել սահմանափակել վերամշակված տեսքով ձկան ներմուծումը, երբ այն ՀՀ-ից չի արտահանվում Ռուսաստան:
«2015 թվականի փետրվարի 13-ից հետո այն ԲՀԿ-ն, որին մենք իմացել ենք մինչ այդ, փլուզվեց, և հիմիկվա ԲՀԿ-ն բացարձակ այն ԲՀԿ-ն չէ, որը եղել է Գագիկ Ծառուկյանի ժամանակաշրջանում, և ինձ համար շատ սպասելի էր, որ սահմանադրական բարեփոխումներին կտրականապես դեմ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի օրոք պետք է ավելի մեղմ վերաբերմունք արտահայտեր և հետագայում պետք է իր կարծիքը փոխեր, ու արդեն հիմա իրենք հայտարարում են, որ պատրաստ են գնալ Բաղրամյան 26 և բանակցել նախագահի հետ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Ռուսաստանում, կապված ռուբլու փոխարժեքի անկման հետ, թանկանում են ավիատոմսերը: Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին գործակալությանը հայտնել են ռուսական առաջատար ավիափոխադրողները:
Ա.Մարտիրոսյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը բավականին քննադատաբար է մոտեցել Սահմանադրության նոր նախագծին, «դիվանգիտական լեզու են օգտագործել շատ կոշտ երևույթներ գնահատելու համար»:
Էստոնիայի իշխանությունները որոշել են Ռուսաստանի հետ սահմանին կառուցել երկուսուկես մետր բարձրություն ունեցող պարիսպ: Այս մասին հայտնում է Postimees էստոնական պարբերականը:
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության թուրք պատգամավոր Ալի Աթալան երկրի խորհրդարանի օրակարգ է ներառել Սասունի Մեշելի (Գոմք) կոչվող բնակավայրում հայկական մենաստանում ու դրա մերձակայքում բռնկված հրդեհի հարցը:
«Մենք պետք է վաճառենք մեր նավթը՝ անկախ այն բանից՝ գինը կբարձրանա՞ մինչև 1 բարելի դիմաց 100 դոլար, թե՞ կիջնի: Անգամ եթե մենք ցանկանում ենք նավթը թանկ վաճառել, գինը որոշում է շուկան: Պատժամիջոցների հանումից հետո Իրանը կվերադարձնի իր մասնաբաժինը շուկայում՝ օրական ավելի քան 1 մլն բարելի չափով»,- ասել է նա:
ԴԱԻՇ-ի զինյալները համացանցում տեղադրել են լուսանկար, որտեղ երևում է նախօրեին Սիրիայի Պալմիրա քաղաքում անտիկ Բաալ-Շամին կամ Բաալշամեմա տաճարի պայթեցման գործընթացը, հայտնում է The Independent-ը:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում Վենետիկի հանձնաժողովի անդամներն ու ԱԺ խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչներն այս պահին քննարկում են Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: aravot.am-ի փոխանցմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի անդամ, Ավստրիայի ներկայացուցիչ Կրիստոֆ Գրաբենվարտերը նշեց, որ Սահմանադրության փոփոխության գործընթացում քննարկել են հայկական կողմի հետ հանձնաժողովի նախնական տեսակետը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել է. «…Հիմնական նպատակը նա է, որ […]
Օգոստոսի 25-ի գիշերը Վրաստանի արևմուտքում տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է Փոթի նավահանգստային քաղաքը: Անձրևը լցվել է քաղաքի կենտրոնական փողոցներն ու տների առաջին հարկերը, հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Բրազիլիայի իշխանությունները պլանավորում են աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով նախարարությունների թիվը հասցնել 39-ից 29-ի, հայտարարել է երկրի պլանավորման նախարար Նելսոն Բարբոսան, հայտնում է Reuters-ը:
Վրացական արժույթի՝ լարիի անկման հարցում իր տեղն ունեն բացարձակ ակնհայտ սպեկուլյացիներն ու աժիոտաժը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին այսօր հրավիրված կառավարության նիստում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրացական «Իմեդի» հեռուստաալիքի տեղեկություններով՝ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին իր պաշտոնը կլքի սեպտեմբերի 1-ին:
Տեղեկությունների համաձայն՝ Բաքվում 1999թ. ծնված Օ. Ի-ն դիմել է Սաբուչինսկի շրջանի ոստիկանական բաժանմունք՝ հայտնելով, որ իրեն բռնաբարել են:
Մոլդովայի կառավարությունը պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Քիշնևի միջազգային օդանավակայանը ռուսական Avia Invest ընկերությանը կոնցենսիոն կառավարման հանձնելու օրինականությունը ու ռուսների հետ պայմանագրի խզման հետևանքները:
Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը Ադրբեջանը ներառել է այն երկրների ցանկում, որոնք վտանգավոր են իսրայելցիների համար հրեական Նոր տարվա (Ռոշ ա-Շանա) նախաշեմին այցելելու համար, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սուր քննադատության է ենթարկել ԴԱԻՇ-ի կողմից Պալմիրայում գտնվող Բաալ-Շամինա հնագույն տաճարի ոչնչացման փաստը՝ նրանց գործողությունները հավասարեցնելով ահաբեկչական գործողություններին, հայտնում է KUNA գործակալությունը:
Բեյրութում օգոստոսի 22-ից անցկացվում են մեծամասշտաբ ցույցեր փողոցում կուտակված աղբի պատճառով: Լիբանաի կառավարությունը չի կարողանում լուծել աղբի թափոնների ոչնչացման հարցը:
Թուրքական պետական էներգետիկ BOTAŞ ընկերության վարչությունը նիստ է հրավիրել՝ կապված Թուրքիայի Կարս նահանգում քուրդ զինյալների կողմից պայթեցրած Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատվածի հետ:
Հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ և փլուզումներ են գրանցվել համշենահայերով հոծ բնակեցված Արդվին նահանգի Խոփա քաղաքում:
Մոսկվայից Նորիլսկ ուղևորվող 5 ադրբեջանցի է ձերբակալվել օդանավակայանում կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության Սիբիրի մարզային վարչությանը::
«Ռոսկոմնադզորի» պահանջով՝ փրովայդերներն սկսել են ռուս օգտատերերի համար արգելափակել մատչումը «Վիկիպեդիային»:
Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղում բնակվող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտեի» իր էջում հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղի մասին:
ԱՄՆ Զինված ուժերը Եվրոպայում կտեղակայեն 5-րդ սերնդի F-22 կործանիչներ, որպեսզի ամրապնդեն ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցների անվտանգությունը, հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը:
Չինաստանի հիմնական ֆոնդային ինդեքսները այսօր աճուրդի բացման ժամանակ ևս ցուցաբերել են անկում նախօրեին գնանշման կտրուկ փլուզումից հետո, ինչը խոշորագույնն էր 2007-ից ի վեր: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թերթը հղում է կատարում գերատեսչության ղեկավարի նամակին, որը տարածվել է տարածքային վարչություններին դեռ հուլիսի 28-ին:
Միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարը խոստացել է պատերազմ սկսել այն մաքսանենգների դեմ, ովքեր անօրինականորեն մարդկանց Եվրոպա են ուղարկում: