«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարում են համագործակցության մասին

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարում են համագործակցության մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը:

«Մենք կարեւոր ենք համարում ջանքերի ու կարողությունների միավորումը` հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերների լրջությունը եւ ազգային միասնության անհրաժեշտությունը, նպատակ ունենալով ձեւավորել նոր որակի քաղաքական համագործակցություն։

Համագործակցության հիմքում դրված են երկրի ներքին եւ արտաքին խնդիրների վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաեւ զարգացման սկզբունքների շուրջ մոտեցումների ընդհանրությունը եւ, որ ամենակարեւորն է, ուժերը համատեղելու եւ միասնաբար հանդես գալու հրամայականը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031