Ռուսաստանում սկսել են արգելափակել «Վիկիպեդիան»
«Ռոսկոմնադզորի» պահանջով՝ փրովայդերներն սկսել են ռուս օգտատերերի համար արգելափակել մատչումը «Վիկիպեդիային»: Մոսկովյան օգտատերերը, սակայն, դեռ հայտնում են, որ մատչումը նախկինի պես դեռ կա ինչպես ստացիոնար, այնպես էլ բջջային կապի միջոցով, հայտնում է TASS-ը:
Ավելի վաղ գերատեսչության հաղորդագրության մեջ նշվել է, որ «Ռոսկոմնադզորը» ուղարկել է ցանցի օպերատորներին ռուսալեզու «Վիկիպեդիայի» արգելափակման ենթակա հոդվածների ցանկը, որոնք պարունակել են արգելված տեղեկություններ թմրանյութերի մասին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ «Ռոսկոմնադզորը» «Վիկիպեդիայի» ադմինիստրացիային էր ուղարկել կայքից թմրանյութերի պատրաստման հոդվածը ջնջելու վերաբերյալ պահանջ՝ սպառնալով հակառակ դեպքում ռեսուրսը արգելափակել ամբողջ ՌԴ տարածքում: