Բաժիններ՝

Էստոնիայում առաջարկել են «ռազմական շենգեն» ստեղծել

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը կարծում է, որ Եվրամիությունը պետք է ստեղծի «ռազմական շենգեն»՝ մի երկրից մյուսը զենքի արագ տեղափոխման հնարավորություն տալու համար։

Այս մասին նա ասել է իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում։

«Պաշտպանության պլանավորումը և ռազմական պլանավորումը ՆԱՏՕ-ի խնդիրներն են: Մեզ անհրաժեշտ է «ռազմական շենգեն», որը մեզ թույլ կտա արագ շարժվել, եթե անհրաժեշտ լինի Իսպանիայից Էստոնիա ինչ-որ բան տեղափոխել՝ առանց որևիցե փաստաթղթի ձևակերպման անհրաժեշտության», – նշել է նա։

Պևկուրը նաև նշել է, որ ԵՄ-ն կարող է նաև հավաքական կերպով որոշել՝ արդյոք օգնություն ցուցաբերել անդամ պետություններին համատեղ ֆինանսավորման և գնումների միջոցով, ինչպես դա արվեց միգրացիոն ճգնաժամի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031