Բաժիններ՝

F-35-երի համար հրթիռների առաջին խմբաքանակը Ճապոնիա կհասնի այս շաբաթ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիայի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչների համար ամերիկյան հրթիռների առաջին խմբաքանակը Ճապոնիա կհասնի արդեն այս շաբաթ։

Այս մասին նա ասել է Ճապոնիայում ամերիկյան ռազմաբազայում ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջորջ Վաշինգտոն» ավիակրի վրա ունեցած ելույթի ժամանակ:

«Հրթիռների առաջին խմբաքանակը Ճապոնիայի ռազմաօդային ուժերին կհանձնվի նրանց F-35-երի համար. դրանք տեղ կհասնեն արդեն այս շաբաթ», – Թրամփի ելույթի տեսանյութն է տարածել The Associated Press գործակալությունը։

Ճապոնիայում կենտրոնացած է արտասահմանում ամերիկյան ռազմական ամենամեծ ուժը։

Ամերիկացի զինծառայողների թիվն այնտեղ կազմում է 50 000։ Ամերիկյան ուժերը Յոկոսուկայի ռազմածովային բազայում տեղակայված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031