
Չինաստանի բորսաներում շարունակվում է անկումը՝ չնայած ԿԲ-ի աջակցությանը

Ասիական բորսաներում այսօր առևտուրն սկսվել է հավասարաչափ, այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունները երկուշաբթի դիմեցին ագրեսիվ դրամային միջոցառումների՝ տոկոսադրույքն իջեցնելով 0,25%-ով: Պատճառը երկրի տնտեսության դանդաղ աճի մտավախություններն են:
Չինաստանում ֆոնդային բորսաներում առևտուրն սկսվել է գնանշման չափավոր աճով, սակայն դրանից անմիջապես հետո սկսվել է նվազումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երևանի ժամանակով ժ. 06:40-ին Shanghai Composite ինդեսը նվազել է 3,03%-ով, Shenzhen Component-ը՝ 3,52%-ով:
Մայրցամաքային Չինաստանի ընկերությունների բաժնետոմսերը շաբաթվա սկզբից կորցրել են իրենց արժեքի մոտ 16%-ը, ինչը ցնցել է համաշխարհային շուկաները:
Նման կտրուկ անկումը նվազման պատճառ է դարձել Ասիայի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի շուկաներում: