Չինաստանի ֆոնդային ինդեքսները դարձյալ նվազել են աճուրդի բացման ժամանակ

Չինաստանի հիմնական ֆոնդային ինդեքսները այսօր աճուրդի բացման ժամանակ ևս ցուցաբերել են անկում նախօրեին գնանշման կտրուկ փլուզումից հետո, ինչը խոշորագույնն էր 2007-ից ի վեր: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Չինական հիմնական բորսայական Shanghai Composite ինդեքսը երեքշաբթի կեսօրին ընկել է 4%-ով: «Սև երկուշաբթիին» այն ընկել էր 8,5%-ով՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում դառնալով ինդեքսների անկման պատճառ:

Ասիական մյուս շուկաները նույնպես բացվել են նվազմամբ, սակայն հետո սկսել են հետ բերել կորցրածը:

Ասիական բորսայական գնանշումները Ասիայում անկում էին ապրել՝ կապված չինական տնտեսության դանդաղման մտավախությունների ու արժեթղթերի անկայունության ֆոնին:
Բացասական սպասւմները ուժեղացնում է նաև նավթի գնանկումը:

Տեսանյութեր

Լրահոս