
ԴԱԻՇ-ի զինյալները հրապարակել են Պալմիրայի հնագույն տաճարի ոչնչացման լուսանկարները

ԴԱԻՇ-ի զինյալները համացանցում տեղադրել են լուսանկար, որտեղ երևում է նախօրեին Սիրիայի Պալմիրա քաղաքում անտիկ Բաալ-Շամին կամ Բաալշամեմա տաճարի պայթեցման գործընթացը, հայտնում է The Independent-ը:
Մասնավորապես, լուսնակարներում երևում է, թե ինչպես են զինյալները պայթուցիկներ տեղադրում ու ամրացնում տաճարի սյունաշարերին: Լուսանկարներներից մեկում երևում է նաև տաճարի պայթեցման պահը:
1-րդ դարում հնագույն սեմիթական աստծո պատվին կառուցված տաճարը համարվում էր ուշ անտիկ շրջանի ամենանշանակալի հուշարձաններից մեկը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան դատապարտել էին ահաբեկիչների այդ գործողությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրանց գործողությունները գնահատել էին որպես ռազմական հանցագործություն:
Հիշեցնենք, որ ՅՈՒԿԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող համաշխարհային հուշարձան Պալմիրան ԴԱԻՇ-ի զինյալները գրավել էին դեռ մայիսի կեսին: