
Իսրայելը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին այցելել Ադրբեջան

Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը Ադրբեջանը ներառել է այն երկրների ցանկում, որոնք վտանգավոր են իսրայելցիների համար հրեական Նոր տարվա (Ռոշ ա-Շանա) նախաշեմին այցելելու համար, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:
Ադրբեջանը անվանվել է իսրայելցիների կյանքի համար «մշտական սպառնալիք ներկայացնող» երկիր: Ցուցակում ներառվել են նաև Թուրքիան, Քենիան ու Նիգերիան:
Իրանը հայտնվել է «շատ բարձր սպառնալիք», Չեչնիան՝ «սպառնալիքի բարձրագույն մակարդակ» ցուցակում:
Նախազգուշացումները վերաբերում են 27 երկրի, 8 սահմանային շրջանների, ինչպես նաև 6 երկրի, որոնք օրենքով արգելվում է այցելել:
Ընդհանուր առմամբ՝ իսրայելցիներին արգելվում է կամ խորհուրդ չի տրվում այցելել աշխարհի 193 երկրից 41 երկիր: