Թուրքիան Մեծ Բրիտանիայից կգնի 20 միավոր «Eurofighter Typhoon» կործանիչ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է պաշտոնական այցով Անկարա ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրել են Թուրքիային 20 միավոր եվրոպական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչ վաճառելու մասին համաձայանագիր:

Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 8 մլրդ ստերլինգ (10.7 մլրդ դոլար):

Համաձայնագրի ստորագրումից հետո Էրդողանը հայտնել է, որ հավատում Մեծ Բրիտանիայի հետ հաստատված համագործակցության ռազմարդյունաբերական հեռանկարին, ինչպես նաև այդ ոլորտում նոր համատեղ ծրագրերի իրականացմանմանը:

Նշենք, որ Թուրքիան նախատեսում է ևս 24 միավոր «Eurofighter Typhoon» կործանիչ գնել Կատարից և Օմանից:

Տեսանյութեր

Լրահոս