
Սասունի հայկական մենաստանում ու գերեզմանոցում ծագած հրդեհի հարցը բարձրացվել է Թուրքիայի խորհրդարանում

Քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության թուրք պատգամավոր Ալի Աթալան երկրի խորհրդարանի օրակարգ է ներառել Սասունի Մեշելի (Գոմք) կոչվող բնակավայրում հայկական մենաստանում ու դրա մերձակայքում բռնկված հրդեհի հարցը:
Ինչպես հայտնում է «Ակօս» թերթի կայքը, հայկական Սուրբ Պետրոս մենաստանում ու դրան հարակից գերեզմանոցում օգոստոսի 15-ին հրդեհ էր ծագել: Հրդեհի պատճառով վնասվել էր գերեզմանոցն ու հայ հոգևորականների աճյունները:
Աթալանը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սեբահադդին Օզթյուրքին է ներկայացրել գրավոր հարցում՝ հրդեհի առաջացման պատճառը հետաքննելու համար:
«Ձեռնարկվելո՞ւ են արդյոք ինչ-եր միջոցառումներ՝ նախկին տեսքին վերադարձնելու հայկական Սուրբ Պետրոս մենաստանն ու հարակից գերեզմանոցը ու, եթե՝ այո, ե՞րբ»,- հարցրել էր պատգամավորը:
Նա նաև հարցրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու նրանց նկատմամբ, ովքեր իրականացրել են հարձակումն ու հրդեհը:
«Չե՞ք տեսնում ռասիստական մոտիվներ Թուրքիայի հայերին պատկանող գերեզմանոցի ու մենաստանի վրա հարձակման հարցում»,- գրել է պատգամավորը: