Հովհանավանքի տարածքում Փաշինյանը կազմակերպել է ՔՊ հանրահավաք․ Վահագն Խաչատուրյանը մի անելիք ունի՝ գրի իր հրաժարականի դիմումը․ Էդգար Ղազարյան
«Կիրակի օրը տեղի է ունեցել մի մեծ հանցագործություն․ խափանվել է եկեղեցական ծեսը, և դրա փոխարեն Հովհանավանքի տարածքում Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է ՔՊ-ի հանրահավաք»,- 168․am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կիրակնօրյա անցուդարձին անդրադառնալով՝ ասաց հանրային ու քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա համոզված է՝ այդ օրը շատերը Հովհանավանք էին բերվել վարչական ռեսուրսի կիրառմամբ։
«Ես կոչ եմ անում ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին՝ հաջորդ կիրակի լինել Հովհանավանքում, որովհետև Նիկոլ Փաշինյանը նորից այնտեղ հանրահավաք է նախաձեռնել։ Մարդիկ գնան, պահանջեն, որ իրենց մասնակցությամբ լինի իսկական Պատարագ։ Տեսեք՝ մի համարձակ, ազնիվ հավատացյալ երիտասարդ, որն ուզում էր Պատարագի մասնակցել, հեռացվեց, քանի որ մենակ էր»,- հավելեց Էդգար Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

