«Վենետիկի հանձնաժողովը բավականին քննադատաբար է մոտեցել Սահմանադրության նոր նախագծին»

«Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման անհրաժեշտություն չկա, որովհետև առաջին հերթին մեր որոշելիքը պետք է լինի սահմանադրական փոփոխությունների խնդիրը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ այսօր Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ, մինչդեռ պետք է լիներ քաղաքական ուժերի հետ հանդիպում:

Ա.Մարտիրոսյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը բավականին քննադատաբար է մոտեցել Սահմանադրության նոր նախագծին, «դիվանգիտական լեզու են օգտագործել շատ կոշտ երևույթներ գնահատելու համար»: Նրա կարծիքով՝ ճիշտ կլինի, եթե Վենետիկի հանձնաժողովի առաջարկներն ամբողջությամբ ընդունվեն. «Ցանկացած պարագայում միանշանակ այն, ինչ որ կար մեր Սահմանադրության, մեջ որևէ ձևով ընդունելի չէ՝ հաշվի առնելով ընտրական համակարգը, կառավարման համակարգը, եկամուտների բևեռացվածությունը, առանջին կուսակցությունների գերֆինանսավորումը, կոռումպացվածությունը: Այդ ամենը հաշվի առնելով՝ պարզ է, որ այս Սահմանադրությունը որևէ ձևով ընդունելի չէ»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31