Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԴԱԻՇ-ի կողմից Պալմիրայի հնագույն տաճարի ոչնչացումը համեմատել է ահաբեկչության հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը  սուր քննադատության է ենթարկել ԴԱԻՇ-ի կողմից Պալմիրայում գտնվող Բաալ-Շամինա հնագույն տաճարի ոչնչացման փաստը՝ նրանց գործողությունները հավասարեցնելով ահաբեկչական գործողություններին, հայտնում է KUNA գործակալությունը:
«Այդ ահաբեկչական բարբարոսական ակտերը շարունակում են հանցագործությունների երկար ցուցակը, որ կատարվում է վերջին 4 տարում Սիրիայում քաղաքացիական բնակչության ու երկրի մշակութային ժառանգության դեմ: Գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրությանը միավորվել ու վերջ դնել այդ ահաբեկչական գործունեությանը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Պան Գի Մունը նաև նշել է, որ մշակութային ժառանգության ոչնչացումը ռազմական հանցագործություն է ու պահանջել է դատել բոլոր մեղավորներին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԴԱԻՇ-ի զինյալները կենտրոնական Սիրիայում՝ Պալմիրա քաղաքում, պայթեցրել են հնագույն Բաալ-Շամինա (կամ Բաալշամեմա) տաճարը, որը համարվում է ուշ անտիկ դարաշրջանի ամենանշանակալի հուշարձանը, այն կառուցվել էր ի պատիվ Փյունիկիայի փոթորիկների ու կենարար անձրևների աստծո պատվին: Պատմաբանների կարծիքով՝ տաճարը կառուցվել է 1-ին դարում:

Հիշեցնենք, որ ՅՈՒԿԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող համաշխարհային հուշարձան Պալմիրան ԴԱԻՇ-ի զինյալները գրավել էին դեռ մայիսի կեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս