
Բաքվում 16-ամյա պատանու են բռնաբարել

Բաքվում 16-ամյա պատանու են բռնաբարել, հայտնում է «Բիզիմ Յոլ» թերթը:
Տեղեկությունների համաձայն՝ Բաքվում 1999թ. ծնված Օ. Ի-ն դիմել է Սաբուչինսկի շրջանի ոստիկանական բաժանմունք՝ հայտնելով, որ իրեն բռնաբարել են:
Հետաքննության ժամանակ պարզվել է, որ բռնարարը Յարդիմլինսկի շրջանի բնակիչ Գաշգայ Աղաևն է (1982 թվականին ծնված):
Կասկածյալը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն: