Բաժիններ՝

ԱՄՆ-ը որոշել է Եվրոպայում տեղակայել F-22 կործանիչներ

ԱՄՆ Զինված ուժերը Եվրոպայում կտեղակայեն 5-րդ սերնդի F-22 կործանիչներ, որպեսզի ամրապնդեն ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցների անվտանգությունը, հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը:

Ջեյմսը չի հայտնել, թե խոսքը քանի ինքնաթիռի մասին է, ինչպես նաև չի նշել, թե դրանք երբ կմատակարարվեն՝ հայտարարելով միայն, թե դա «շատ շուտ» տեղի կունենա:

Որոշումը կայացվել է «վստահության ամրապնդման եվրոպական նախաձեռնության» ծրագրի շրջանակում, որը կոչված է աջակցել ՆԱՏՕ-ի երկրներին, որոնք մտավախություն ունեն Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի ենթարկվել:

Հունիսին Ջեյմսը հնարավոր էր համարել Եվրոպայում տեղակայել F-22 էսկադրիլիաներ: Ավելի վաղ ԱՄՆ-ը Եվրոպայում մի քանի A-10 գրոհայիններ ու F-15-եր էր տեղաբաշխել:
F-22 կործանիչները ներկայում ԱՄՆ-ն օգտագործում է Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ: Սա մարտում այդ ինքնաթիռների օգտագործման առաջին դեպքն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս