Ռուսական ավիաընկերությունները հայտնել են տոմսերի թանկացման մասին

Ռուսաստանում, կապված ռուբլու փոխարժեքի անկման հետ, թանկանում են ավիատոմսերը: Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին գործակալությանը հայտնել են ռուսական առաջատար ավիափոխադրողները:

Տոմսերի թանկացմանը նպաստում է այն, որ բոլոր միջազգային չվերթների սակագները սահմանվում են դոլարով կամ եվրոյով: Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայում կանխատեսում են թանկացում 7,5-11,6%-ով:

«Ավիաընկերությունների բոլոր միջազգային չվերթները IATA-ի բանաձևի հիման վրա սահմանվում են եվրոյով: Այդկերպ, եվրոյի փոխարժեքի բարձրացման դեպքում ռուբլով հաշվարկված ավիատոմսերի գինը ավտոմատ կերպով թանկանում է»,- հայտնել են S7 ընկերությունից:

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի փոխարժեքը հաշվարկվում է ամեն շաբաթ:
Այսօր ռուբլին երեկվա անկումից հետո փոքր-ինչ վերականգնել է դիրքերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31