Բաժիններ՝

Անձրևները հեղեղել են Փոթի քաղաքը

Օգոստոսի 25-ի գիշերը Վրաստանի արևմուտքում տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է Փոթի նավահանգստային քաղաքը: Անձրևը լցվել է քաղաքի կենտրոնական փողոցներն ու տների առաջին հարկերը, հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Քաղաքի բնակիչները օգնության խնդրանքով դիմել են իշխանություններին:
Հաղորդվում է, որ քաղաքային բոլոր՝ 7 պոմպակայաններն աշխատում են, սակայն տեղումների մեծ քանակության պատճառով չի հաջողվել խուսափել ջրհեղեղից:
Դրա հետ կապված՝ պլանավորվում է կառուցել հավելյալ կառույցներ, հայտնել են Փոթիի քաղաքապետարանից, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31