
Իրանը պատրաստ է ցանկացած գնով նավթ վաճառել

Իրանը պետք է վաճառի իր նավթը՝ անկախ գնից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանին:
«Մենք պետք է վաճառենք մեր նավթը՝ անկախ այն բանից՝ գինը կբարձրանա՞ մինչև 1 բարելի դիմաց 100 դոլար, թե՞ կիջնի: Անգամ եթե մենք ցանկանում ենք նավթը թանկ վաճառել, գինը որոշում է շուկան: Պատժամիջոցների հանումից հետո Իրանը կվերադարձնի իր մասնաբաժինը շուկայում՝ օրական ավելի քան 1 մլն բարելի չափով»,- ասել է նա:
Իրանցի նախարարը հավելել է, որ հենց հանվեն պատժամիջոցներն Իրանի վրայից, Իրանը կավելացնի նավթարդյունաբերությունը օրական 500 հազար բարելով: