
Զուրաբյանը Վենետիկի հանձնաժողովին պատմեց, թե ինչ են արել Ծառուկյանի հետ. aravot.am

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում Վենետիկի հանձնաժողովի անդամներն ու ԱԺ խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչներն այս պահին քննարկում են Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: aravot.am-ի փոխանցմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի անդամ, Ավստրիայի ներկայացուցիչ Կրիստոֆ Գրաբենվարտերը նշեց, որ Սահմանադրության փոփոխության գործընթացում քննարկել են հայկական կողմի հետ հանձնաժողովի նախնական տեսակետը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել է. «…Հիմնական նպատակը նա է, որ Սերժ Սարգսյանը պահպանի իր իշխանությունը, որպես ԱԺ նախագահ եւ իշխող կուսակցության ղեկավար: Հիմա կառավարման ձեւի փոփոխությունը, ըստ ձեզ կարո՞ղ է արվել այնպիսի եղանակով,որպեսզի այն ծառայի իշխող կուսակցության նպատակներին»: Նաև հավելել է. «Մեր հասարակությունում չկա քաղաքական համաձայնություն: Երբ հակադրվեցին քաղաքական ուժերը՝ գնաց ահաբեկչություն, որի արդյունքում ԲՀԿ ղեկավարը երկրի նախագահից լսեց հետեւյալ հայտարարությունը, որ ՀՀ քաղաքական կյանքը կրկես չէ, պետք է դադարեք զբաղվել քաղաքականությամբ: Արդյունքում Գագիկ Ծառուկյանը լքեց քաղաքականությունը եւ որպես հետեւանք քաղաքական տեռորի, լուծարվեց Սահմանադրական բարեփոխումների շուրջ ընդդիմացող ուժերը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: