Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրների վրա. Լավրով

Ռուսաստանը չունի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրների վրա հարձակվելու մտադրություն, և Մոսկվան պատրաստ է դա ամրագրել ապագա անվտանգության երաշխիքներում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ երբեք չենք ունեցել և չունենք որևէ մտադրություն հարձակվելու ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի որևէ անդամ պետության վրա։ Մենք պատրաստ ենք այս դիրքորոշումը ամրագրել Եվրասիայի այս հատվածի ապագա անվտանգության երաշխիքներում, սակայն ԵՄ առաջնորդները խուսափում են այդ ապագա երաշխիքները կոլեկտիվ հիմունքներով քննարկելուց»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի III միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031