Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետը Թրամփին է նվիրել Աբեի գոլֆի մականը

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին պաշտոնական այցով Տոկիոյում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է  նվիրել գոլֆի մական, որը պատկանել է նրա հանգուցյալ ընկերոջը՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին:

Համապատասխան կադրերը Սպիտակ տունը հրապարակել է X սոցիալական հարթակում:

Տակաիչին նաև Միացյալ Նահանգների ղեկավարին է նվիրել մականների պայուսակ՝ ճապոնացի հայտնի գոլֆիստ Հիդեկի Մացույամայի ինքնագրով: Թրամփը հայտնի է այդ մարզաձևի  հանդեպ իր սիրով. 2017 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին այցի ընթացքում նա շատ ժամեր է անցկացրել Աբեի հետ գոլֆ խաղալով:

Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին Աբեի համախոհներից մեկն է և նրա ընտանիքի մտերիմ բարեկամը:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն սպանվել է 2022 թ. հուլիսի 8-ին Նարա քաղաքում, քաղաքական միջոցառման ընթացքում ելույթի ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031