
Հայերով հոծ բնակեցված քաղաքում ջրհեղեղ է եղել. կան զոհեր և վիրավորներ

Հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ և փլուզումներ են գրանցվել համշենահայերով հոծ բնակեցված Արդվին նահանգի Խոփա քաղաքում:
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Աղբյուրի համաձայն` նախնական տվյալներով 8 հոգի են զոհվել աղետի պատճառով, իսկ 3-ն անհետ կորած է համարվում:
Խոփայի քաղաքապետ Նեդիմ Ջիհանը հայտարարել է, որ նման աղետ չէր գրանցվել վերջին 50 տարվա մեջ:
Քաղաքի Սունդուրա թաղամասն ամենաշատն է տուժել ջրհեղեղից, և այստեղ գտնվող մի քառահարկ շենք է փլուզվել: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Akunq.net