Բաժիններ՝

ԵՄ-ն դեմ է տնտեսական ներգաղթյալներին

Միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարը խոստացել է պատերազմ սկսել այն մաքսանենգների դեմ, ովքեր անօրինականորեն մարդկանց Եվրոպա են ուղարկում:

Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել է, որ այն ներգաղթյալները, ովքեր Եվրամիություն են գալիս միայն տնտեսական նպատակառումներով, հետ կուղարկվեն:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, տասնյակ հազարավոր փախստականներ, ովքեր հեռացել են իրենց երկրում ռազմական գործողությունների պատճառով, իրավունք ունեն մնալ Եվրոպայում, իսկ բազմաթիվ երկրներ կարող էին նրանց համար ավելի շատ բան անել՝ վերջիններիս օգնելու նպատակով:

Նա խոստովանել է, որ միգրացիայի հետ կապված խնդիրները կազդեն Եվրոպայի վրա դեռ երկար տարիներ:

ԵՄ սահմանների մոտ գտնվող փախստականների թիվը հասել է ռեկորդային 107,5 հազար մարդու, հայտնում է BBC-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս