Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը կոչ է արել բնակչությանը խուճապի չմատնվել լարիի փոխարժեքի անկման պատճառով

Վրացական արժույթի՝ լարիի անկման հարցում իր տեղն ունեն բացարձակ ակնհայտ սպեկուլյացիներն ու աժիոտաժը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին այսօր հրավիրված կառավարության նիստում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ղարիբաշվիլին կոչ է արել գործարարներին ու բնակչությանը չտրվել քաոսին, որը ստեղծում են ԶԼՄ-ներն ու փորձագետները, այլ առաջնորդվել կառավարության ու Վրաստանի Կենտրոնական բանկի տրամադրած պաշտոնական տեղեկություններով:

Իրակլի Ղարիբաշվիլին խնդրել է երկրի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարներին բացատրություններ տալ՝ կապված լարիի փոխարժեքի տատանումների հետ:
«Ես խոսել եմ գործընկերներիս հետ: Կարելի է եզրակացություններ անել, որ ակնհայտորեն կա սպեկուլյացիա ու աժիոտաժ: Դա էմոցիոնալ-հոգեբանական գործոն է: Ցանկանում եմ կոչ անել բնակչությանը չտրվել էմոցիոնալ աժիոտաժին ու ինչպես ասում է Գեորգի Կվիրիկաշվիլին (փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար), մեծ է շանսը, որ եթե քաղաքացիները տրվեն աժիոտաժի, շատ շուտով ավելի շատ կկորցնեն, քան կշահեն:

Գլխավորը հանգստություն պահպանելն է: Մեր տնտեսությունում, մակրոէկոնոմիկայում ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենում, հակառակը, մենք հաղթահարել ենք այդ փուլը»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս