Լուկաշենկոն հույս է հայտնել Հայաստան-Ադրբեջան երկարաժամկետ խաղաղության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Գազայի հատվածում և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունների լուծումները երկարաժամկետ կլինեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վերջերս հաջողվեց հասնել մի քանի երկարատև հակամարտությունների հանգուցալուծման, ես մեծ հույս ունեմ՝ երկարաժամկետ լուծման… Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Գազայում ավարտվել է երկամյա պատերազմը։ Սա միայն սկիզբն է։ Բայց մենք հույս ունենք, որ սա լավ սկիզբ է», – ասել է Բելառուսի առաջնորդը Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի երրորդ միջազգային համաժողովում։

Համաժողովը տեղի է ունենում Բելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 28-29-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031