
Հրաձգության Ֆրանսիայի հյուսիսում. կան զոհեր

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ռուա գնչուական բնակավայրում հրաձգության հետևանքով 4 մարդ է սպանվել: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը, «սառնասրտորեն» սպանվել է 6 ամսական մի երեխա, ինչպես նաև 1 տղամարդ և կին: Հրաձգության հետևանքով սպանվել է ոստիկանության աշխատակիցներից մեկը:
Դեպքը, որի պատճառները դեռ հայտնի չեն, տեղի է ունեցել Փարիզից 110 կմ հյուսիս Սոմա դեպարտամենտի Ռուա քաղաքում: Ոստիկանների տեղեկություններով՝ գնչուական բնակավայր է ներխուժել զինված տղամարդ, որը միանգամից գնդակահարել է երեխային, կնոջն ու տղամարդուն, ինչպես նաև վիրավորել մի քանի մարդու, այդ թվում՝ 3 տարեկան մի երեխայի: Վիրավորվել է նաև ոստիկանության մեկ ներկայացուցիչ:
Ականատեսները պատմել են AFP-ին, որ գնչուական քաղաքում սկսվել է կռիվ ու կռվի մասնակիցներից մեկը հրազենային զենք է կիրառել այն բանից հետո, երբ ժամանել է ոստիկանությունը:
Ինչպես գրում են ֆրանսիական լրատվամիջոցները, հրաձգության հեղինակը կարող էր լինել հարբած: Վերջինս ներկայում գտնվում է հիվանդանոցում, քանի որ ոստիկանններից մեկը նրան վիրավորել է:
Տեղի Courrier Picard թերթը հայտնում է, որ ոստիկանությունը շրջապատել է դեպքի վայրը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ու երկրի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը հայտարարել են, որ շոկի են մատնվել կատարվածից:
Օլանդն իր հայտարարության մեջ ընդգծել է ոստիկանների խիզախությունն ու պրոֆեսիոնալիզմը: