«Չեմ ցանկանում գիտական ուսումնասիրություններ ներկայացնել, կան նաև սոցհարցման արդյունքներ, որոնցով պարզ է դառնում, որ Արցախում չկա նման տրամադրություն»,- ասաց նա:
Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկում տեղի է ունենում մարդկանց տարհանում: Ուղևորներից մեկին զննելիս սկսել է գործել պայթուցիկի հայտնաբերման սարքավորումը:
Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում ղեկավարության և աշխատակիցների ներկայությամբ օգոստոսի 29-ին տեղի ունեցավ հայտնի հասարակական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանի պարգևատրումը:
Դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շատ ակտիվ է և հայտարարում է, որ Վանաձորում իրենք արդեն հաղթել են, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում առանձնացնել որևէ քաղաքական ուժի: Ես ինքս քաղաքական ուժ եմ ներկայացնում և կներկայացնեմ միայն իմ քաղաքական ուժի մոտեցումները: Իրականում ով ինչ հավակնություններ ունի, կերևա ընտրություններից հետո»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակությանը:
Ռուսաստանում մոսկվացի զբոսաշրջիկները լքել են վնասվածք ստացած ընկերոջը լեռներում, որպեսզի հասցնեն ժամանակին ինքնաթիռ նստել: Այս մասին հայտնում է TASS-ը` հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մինչև 2016 թվականի հոկտեմբերի վերջ իրենք ակնկալում են վիզային ռեժիմի դյուրացում Եվրամիության հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ` Արթուր Ռասիզադեի հետ:
«Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղին նվիրված ֆորումը կմիավորի հասարակական ակտիվիստներին, ակադեմիականներին և օրենսդիրներին, ում նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը սպառնում է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը»,- նշված է կոմիտեի հայտարարության մեջ:
Հարավային Կորեայի իշխանությունները հայտնում են այն մասին, որ Հյուսիսային Կորեան այս հուլիսին մահապատժի է ենթարկել կրթության հարցերով փոխվարչպետ Կիմ Յոն Չժինին:
«Զենքով հարց լուծելու լեգիտիմացման գործընթացը Հայաստանում ընթանում էր, դա կարելի էր տեսնել, ու նման մի բան ակնհայտ էր, որ կլիներ: Հետաքրքիր է հատկապես այն, թե ինչպես է հասարակությունն արձագանքում այդ ամենին: Հասարակության մի մասը, համենայնդեպս, խրախուսում էր դա ու կարծում, որ ոչ շատ մեծ երկրի խնդիրները կարելի է լուծել՝ սպանելով 5 մարդու: Այդ պատկերացումը դառնում է բավական պոպուլյար»:
Ոչ մի խոսք չի կարող գնալ Թուրքիայի և Սիրիայի PYD-ի («Դեմոկրատական միություն» կուսակցություն) ջոկատների միջև հրադադարի մասին, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Օմար Չելիկը:
Ռուսաստանն ու Թուրքիան կարևոր պատճառներ ունեն մերձենալու 6-ամսյա սառցե հարաբերություններից հետո:
Նշվում է, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել` դեպքի մանրամասները պարզելու նպատակով:
Օգոստոսի 30-ին` օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի կոմերցիոն բանկերը կասեցրել են օտարերկրյա արտարժույթի վաճառքը, հայտնում է ադրբեջանական Report կայքը:
Ավելի քան 20 չվերթ է չեղյալ հայտարարվել Մոսկվայի օդանավակայաններում, տասնյակ չվերթեր հետաձգվել են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մասնագետները խախտումներ են հայտնաբերել Վրաստանի Մառնեուլի շրջանի ռեստորանի աշխատանքում, որտեղ հարսանիքի տոնակատարությունից հետո հյուրերը թունավորման ախտանիշներով հայտնվել էին հիվանդանոցում:
«Մեծ ութնյակի» մասնակիցները պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել նրա վերադարձը G8 Դոնբասում և Սիրիայում առաջընթաց գրանցելու դեպքում, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը RedaktionsNetzwerk Deutschland լրատվական կայքին տված հարցազրույցում:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 1-ին կմասնակցի Պոտսդամում (Գերմանիա) կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Ջարաբլուսի ռազմական խորհուրդը» և թուրքական բանակը պայմանավորվել են Սիրիայի Ջարաբլուս քաղաքում և դրա մերձակայքում կրակի ժամանակավոր դադարեցման շուրջ:
Նորվեգական, նիդեռլանդական, բրիտանական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել աշխատել Իրանի հետ Կասպից ծովի նավթային և գազային նախագծերում:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր մեկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան:
ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է «Ուկրինֆորմը»:
Իրանի ԱԳՆ-ն լուրջ անհանգստություն է հայտնել` կապված Սիրիայում շարունակվող ռազմական օպերացիայի առնչությամբ` ընդգծելով Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը:
Պենտագոնում աղբյուրը հաստատել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հասցրած ավիահարվածները Ալ-Բաբ քաղաքի շրջանում, որտեղից ավելի վաղ հաղորդագրություն էր ստացվել այն մասին, թե ավիահարվածների հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի մամուլի քարտուղար Աբու Մուհամմեդ ալ-Ադնանին, հայտնում է BBC-ն:
Հանրահայտ ֆուտբոլիստը ձերբակալվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում: Ֆուտբոլի լեգենդի մոտ հայտնաբերվել են կեղծ անձնագիր և ավիատոմսեր, երբ նա փորձել է ընկերուհու՝ Ռոսիո Օլիվայի հետ նստել Դուբայի չվերթը: Արգենտինացուն թույլ չեն տվել հեռանալ երկրից: 55-ամյա Մարադոնան հայտարարել է, որ այդ գործողությունները հանդիսանում են պատասխան իր քաղաքական դիրքորոշմանը:
Պատվաստանյութը, որն ստացել է GLS-5700 նշումը, կփորձարկվի 160 հիվանդների վրա: Ինչպես հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, Պուերտո Ռիկոյում «Զիկա վիրուսով վարակման մասշտաբները ձեռք են բերել զանգվածային բնույթ եւ, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի գնահատումներով՝ տարեվերջին վիրուսով կարող է վարակված լինել Պուերտո Ռիկոյի բնակչության ավելի քան 25 տոկոսը:
ՄԱԿ-ում ողջունել են Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանի որոշումը` Վիլնյով-Լուբե քաղաքում բուրկինի (կանացի մուսուլմանական լողազգեստ) կրելու արգելքը, որը ընդունվել էր Նիսի հարևանությամբ գտնվող Վիլնև-Լյուբե քաղաքում:
«Ես նկատել եմ, որ մեզ մոտ շատ են վախենում հասարակության կարծիքից: Հասարակությունը պետք է քեզ նաև մերժի, հայհոյի, բա ո՞նց: Բա պետք է մի քայլ առաջ անես, չէ՞: Եթե Գալիլեո Գալիլեյը կամ Ջորդանու Բրունոն չլինեին, և համարվեր, որ պետք է մեծամասնությունով հարցերը լուծվեն, մինչև հիմա կմտածեինք, որ երկրագունդը տափակ է»:
ԱՄՆ-ն դեռևս հույս ունի Եվրոպական միության երկրների հետ մինչ տարեվերջ պայմանավորվել ազատ առևտրի Տրանսատլանտյան գոտու ստեղծման պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերել: