Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին վերականգնվել է շուրջ 11,2 միլիարդ դրամի վնաս. Դատախազություն
Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:
Այսպես.
2025 թվականի երկրորդ կիսամյակում Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 3 միլիարդ 615 միլիոն 805 հազար 415 դրամ:
Գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21 միլիարդ 458 միլիոն 58 հազար 668 դրամ*:
2025 թվականի երկրորդ կիսամյակում, Հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցվել է 7 միլիարդ 634 միլիոն 51 հազար 185 դրամ:
2025 թվականի երկրորդ կիսամյակում, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով արգելանք է դրվել 832 միլիոն 908 հազար 689 դրամի վրա:
2025 թվականի երկրորդ կիսամյակում, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով դրամական միջոցներ չեն արգելադրվել:
* Թիվը ներառում է Վերականգնված միջոցների միասնական հաշվի ստեղծման օրվանից մինչ 2025 թվականի երկրորդ կիսամյակը Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվից փոխանցված 9,425,523,000 դրամը և Դատախազության դեպոզիտային հաշվից փոխանցված 4,368,396,700 դրամը:
