Բաժիններ՝

Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Աբովյանի, Թալինի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է

Հունվարի 30-ին՝ ժամը 16:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Աբովյանի, Թալինի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս