Իրանի դեմ ագրեսիան կստանա վճռական պատասխան․ Փեզեշքիան

Իրանի պետության և ժողովրդի դեմ ցանկացած ագրեսիա կստանա անհապաղ և վճռական պատասխան, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից

«Մենք ոչ մի կերպ չենք ընդունի պատերազմը, բայց Իրանի պետության և ժողովրդի նկատմամբ ցանկացած ագրեսիա կստանա անհապաղ և վճռական պատասխան», – մեջբերել է Փեզեշքիանի խոսքն Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը:

Հունվարի 30-ին Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների իր պաշտոնակից շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031