![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանն ու Մեծ Բրիտանիան ամենաբարձր մակարդակով վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/britain_iran_flags_010813.jpg)
Իրանն ու Մեծ Բրիտանիան վերականգնել են դիվանագիտական հարաբերություններն ամենաբարձր մակարդակով, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Թեհրանը Համիդ Բաիդինեջադին ուղարկել է Լոնդոն` որպես իր դեսպան, միևնույն ժամանակ, Նիքոլաս Հոփթոնը իր հավատարմագրերն է հանձնելու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Մեծ Բրիտանիան իր դեսպանությունը Թեհրանում վերաբացել էր 2015թ. օգոստոսին` փակումից գրեթե 4 տարի անց, երբ իրանցիները գրոհել էին դեսպանությունը 2011թ. պատժամիջոցների դեմ անցկացվող ցույցի ժամանակ:
Այդ ժամանակից ի վեր Թեհրանում Բրիտանիայի դեսպանությունը գլխավորում էր գործերում հավատարմատարը:
Երկու երկրների հարաբերությունները սկսեցին բարելավել այն բանից հետո, երբ 2013թ. օգոստոսին Իրանի նախագահ դարձավ Հասան Ռոուհանին: