![](/banners/BeFunky-design.jpg)
««Բաքու-Թբիլիսի-Կարս»-ը նոր «Մետաքսի ճանապարհի» անբաժանելի մասն է». Էրդողան
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/recep_tayyip_erdogan_270816_03.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարևորել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղային ճանապարհի կառուցումը` հայտարարելով, որ դա նոր «Մետաքսի ճանապարհի» անբաժանելի մասն է: Այս մասին Էրդողանը հայտարարել է G20 գագաթաժողովի ժամանակ, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Էրդողանի խոսքով` ԲԹԿ-ն կարևորագույն նախագիծ է, որի իրականացումը Արևմուտքը կմիավորի Արևելքին:
ԲԹԿ-ն կառուցվում է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա:
Այդ տրանսպորտային միջանցքի շինարարության աշխատանքները պլանավորված է ավարտել 2016թ. վերջին: