Աշոտ Մալաքյանը, որն աշխարհին հայտնի էր Անրի Վերնոյ անվամբ, իր կյանքի 82 տարիների ընթացքում հասցրել է նկարահանել 42 ֆիլմ: «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1991թ. նոյեմբերին՝ Մարսելում: Ֆրանսիայում այս ֆիլմը միաժամանակ ցուցադրվել է 800 կինոթատրոններում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական APA գործակալության խնդրանքով մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ այնտեղ անցկացվելիք միջոցառումները:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը՝ առաջարկելով այդ հարցի շուրջ խորհրդակցել Հայաստանի իշխանությունների հետ:
Թուրքիան Գերմանիայի կառավարությանը վերջնագիր է ներկայացրել՝ կապված «Ինջիրլիք» ավիաբազա գերմանացի պատգամավորների նախանշված այցի հետ:
Հայաստանում ՌԴ դեսպանությունը զբաղվում է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության հարցերով, որը նախօրեին ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի ներկայացուցիչները, որի կազմում պայքարում են քրդական, հայկական, արաբական, ասորական, չերքեզական և թուրքմենական աշխարհազորայիններ, հայտնել են, որ դաշինքի դիրքերը Ջարաբլուս քաղաքի մոտակայքում ենթարկվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարձակմանը:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում հրթիռակոծվել է օդանավակայանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Երկերեսանիության ու երկսայրության օրինակները չափազանց շատ են ու ամենուր են։ Հայաստանում կյանքը երկերեսանիությունն է, երկերեսանիությունը՝ կյանք։ Առանձնակի երկերեսանիությունը՝ գերառանձնակի կյանք։ Իսկ բոլոր նրանց համար, ովքեր մերժում են երկերեսանիությունը որպես ապրելու ալգորիթմ ընդունելու կանոնը, կյանքը ոչ միայն անգամ երկսայր չէ, այլև ունի մի սայր, որը ծակում է բոլոր հնարավոր կողմերից։
«Գինեսի ռեկորդների գրքի» առաջին հրապարակման 61 տարին լրանում է օգոստոսի 27-ին: Այն առաջին անգամ լույս է տեսել Մեծ Բրիտանիայում 1955 թվականին: Գիրքը տարեկան հրատարակվում է ավելի քան 80 միլիոն օրինակով 40 լեզվով աշխարհի ավելի քան 100 երկրներում:
2016 թվականի հուլիսի ՀՆԱ-ն 0.7%-ով քիչ է եղել նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից
Խոսքը Paisley Park անվանումը կրող կալվածքի մասին է, որը ներառում է առանձնատունը, որտեղ ապրել է կատարողը, ձայնագրման ստուդիան եւ դրան հարակից տարածքները: Շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով համալիրը գտնվում է Փրինսի հայրենի քաղաքում՝ Շանհասենում, որը հեռու չէ Մինեապոլիսից (Մինեսոտայի նահանգ):
«Միակ երեւույթը, որ ընդհանրապես ինձ դուր չի եկել, ծանր երթեւեկությունն է Երեւանում: Կարծում եմ` Հայաստանը եւ Նորվեգիան մեկ ընդհանուր հատկություն ունեն. երկու երկրներում էլ հավատում ե ն, որ ապագան երեխաների ձեռքերում է: Մենք պարզապես պետք է խրախուսենք նրանց, որպեսզի նրանք դառնան ընկերներ սահմաններից դուրս»,-եզրափակեց Հալֆդեն Թանջենը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը օգոստոսի 29-ին պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան:
«Պատերազմը միայն մեկ գործոնի ուժով չէ, որ տեղի է ունենում, դա գործոնների համախմբում է: Մի գործոնի առկայությունը բավարար չէ՝ ասելու համար, որ այդպիսի ռիսկ կա: Իհարկե, ԼՂՀ պաշտպանության նախարարն իրավունք չունի ասելու, որ պատերազմի ռիսկ չկա: Հասկանում եմ, որ եթե անգամ մինչև տարեվերջ այդպիսի ռիսկեր չկան, կամ այդ ռիսկերը պայմանավորող բոլոր գործոնները չկան, այնուամենայնիվ, դա չի նշանակում, թե այն միջնաժամկետ հեռանկարում չկա»:
Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քրդբնակ շրջաններում զինված ուժերի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների միջեւ մարտերը շարունակվում են:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարքի խոցման մասին տարծված տեղեկությունները:
Միջազգային վարկանիշյաին Fitch գործակալությունը տեղական եւ արտասահմանայն արժույթով դեֆոլտի էմիտենտի երկարաժամկետ վարկանիշը (IDR) հաստատել է BB+ մակարդակի, վարկանիշի կանխատեսումը` «բացասական» մակարդակի: Fitch-ը նաեւ հաստատել է արտարժույթով արժեթղթերի վարկանիշը BB+ մակարդակի: Դրա հետ մեկտեղ տեղական եւ արտասահմանյան արժույթով Ադրբեջանի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է B+ մակարդակի:
Ավստրիայի վարչապետ Քրիստիան Կերնը քննադատել է Թուրքիայի հարցով Եվրամիության եւ անձամբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի դիրքորոշումը` առաջարկելով դադարեցնել ԵՄ մտնելու մասին այդ երկրի հետ բանակցությունները եւ զբաղվել համագործակցության այլ ձեւերի որոնումով:
Իտալիայում անցկացվում են երկրաշարժի զոհերի հուղարկավորությունները, որոնց ներկա են գտնվել երկրի նախագահն ու վարչապետը:
Ջոն Քերին էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Սիրիայի միասնականությանը, եւ դեմ սիրիական քրդերի անկախության ձգտմանը:
Լիբանանյան ծագումով իսպանաբնակ տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված է խաղաղությանն ու համերաշխությանը: Վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար:
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանից տարհանել են ավելի քան 200 ուղեւորների այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը հայտարարել էր, որ ուղեբեռում պայթուցիկ սարք կա:
«ԱՄՆ-ը տեսնում է, որ Ռուսաստանը փորձում է վերմակն իր վրա քաշել, ողջունում են, որ բանակցային գործընթացն ակտիվանում է, բայց նաև դրա հետ միասին անպայման այս հայտարարության կողքին նշում են, որ հակամարտությունը պետք է լուծվի երեք համանախագահ երկրների երաշխավորության ներքո»:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին նամակ է հղել կառույցի ղեկավարությանը, որում հայտնել է, որ սիրիական Ջարաբուլուս քաղաք ներխուժելու գործողությամբ Թուրքիան նաեւ զենք-զինամթերք է փոխադրել Հալեպում գործող ջիհադական կազմակերպություններին:
Այսօր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ ԳԱԼԱ ՀԸ և ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր Վահան Խաչատրյանի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համահիմնադիր, «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հանդիպումը:
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն` օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլին մասնակցելու համար Բելառուսի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավ որած պատվիրակությունը:
Թուրքիան կարող է Սիրիա մտցնել տանկային երրորդ շարասյունը, եթե Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական (YPG) եւ «Դեմոկրատական միության» (PYD) ջոկատները չլքեն Եփրատի արեւմտայան ափին գտնվող Մանբիջ քաղաքը:
Իտալիայում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն աճել է` հասնելով 284-ի: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Իտալիայում համազգային սուգ է հայտարարվել:
Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին: Առաջին անգամ այս երկու քաղաքներում ընտրություններն անցկացվելու են նոր ընտրակարգով. համամասնական ընտրակարգով անցկացվելու են ավագանու ընտրություններ, իսկ քաղաքապետերն ընտրվելու են ավագանու կողմից:
Թուրքիայում ձերբակալվել են երեք նախկին դեսպանների, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ: Անկարան հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող թուրք չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա համակիրներին: