G20-ը պարտավորվել է ապահովել համաշխարհային տնտեսության կայուն աճը

Աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունների ղեկավարները («Մեծ քսանյակ», G20) սեպտեմբերի 4-5-ը չինական Հանչժոուում կայացած երկօրյա գագաթաժողովում նախանշել են խնդիրները, որոնք ծառացած են համաշխարհային տնտեսության առաջ և պարտավորվել են մի շարք միջոցառումներ ձեռնարկել դրանց լուծման և կայուն աճի ապահովման համար:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ամփոփիչ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ գագաթաժողովը հաջողությամբ է ավարտվել:
Ինչպես արձանագրվել է ամփոփիչ կոմյունիկեում, «Մեծ քսանյակի» ղեկավարները խոստովանել են, որ պահպանվում են գլոբալ տնտեսության բացասական ռիսկերը, ինչը կապված է ֆինանսական շուկաների տատանումների, հումքային ապրանքների գների տատանման, առևտրի և ներդրումների թույլ տեմպերի, առանձին պետությունների աշխատաշուկաների թույլ աճի հետ:

Արձանագրվել է, որ համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները բարդանում են խնդիրներով, որոնք հարուցված են աշխարհագրական իրադարձություններով, փախստականների հոսքով, ինչպես նաև ահաբեկչությամբ և հակամարտություններով:
G20-յակի անդամները վստահություն են հայտնել, որ կազմակերպության անդամների սերտ համագործակցությունն ու համատեղ գործողություններն ամրապնդում են գլոբալ աճի նկատմամբ վստահությունը, ինչպես նաև խթանում են դրա շարժիչ ուժերն ու թույլ են տալիս ակտիվացնել համագործակցությունը` նպաստելով ընդհանուր բարգավաճմանն ու բարեկեցության բարձրացմանն աշխարհում:

«Քսանյակն» արդյունքում ընդունել է միջոցառումներ և գործողություններ, որոնք աջակցելու են տնտեսական աճին:

Տեսանյութեր

Լրահոս