Կուբայում հայտարարել են, որ զիջումների չեն գնա

Կուբան պարտավոր չէ զիջումներ անել և երբեք չի քննարկի դրանք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում հայտարրաել է թոշակի անցած դեսպան և ՄԱԿ-ի Կուբայի ասոցիացիայի (ACNU) նախագահ Նորմա Գոյկոչեան։

«Չի կարող լինել կապիտուլյացիա, զիջումներ, հարկադրանքի կամ սպառնալիքի վրա հիմնված համաձայնագիր։ Կուբան պարտավոր չէ որևէ քաղաքական զիջում անել, և այս հարցը երբեք չի քննարկվի Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է նա։

Տեսանյութեր

Լրահոս