Մենք կողմ ենք բանակցային գործընթացի, որն արդարացի է և հարգում է մեր օրինական իրավունքները. Աբբաս Արաղչի

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները տարածաշրջանից դուրս գտնվող որոշակի ուժերի անօրինական միջամտության արդյունք են: Իսրայելական ռեժիմը փորձում է թուլացնել տարածաշրջանի երկրները՝ տարբեր սխեմաների միջոցով: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Իսրայելական ռեժիմի պատերազմ հրահրելու մտադրությունն ու ցանկությունը երբեք չեն նվազել: Այն փորձում է անեքսիայի ենթարկել տարածաշրջանում ամեն ինչ, ինչը շատ լուրջ սպառնալիք է ներկայացնում:

Անցյալի փորձը մշտապես ցույց է տվել, որ Միացյալ Նահանգները երբեք հավատարիմ չի եղել և բարի կամքով չի գործել: Այնուամենայնիվ, Իրանը շարունակում է պատրաստ լինել բոլոր դիվանագիտական գործընթացներին: Մենք կողմ ենք բանակցային գործընթացի, որը օրինական, ռացիոնալ, արդարացի է և հարգում է մեր օրինական իրավունքները»,- Արաղչիի խոսքերն է մեջբերում «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:

Տեսանյութեր

Լրահոս