Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի մարտիկները չեն լքել իրենց դիրքերը Եփրատ գետից արևմուտք, քրդերի` արևելյան ափ հեռանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Anadolu գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հնդկաստան ժամանելով` երկու ժամով հայտնվել է խցանման մեջ, որն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին Twitter-ում հայտնել է Bloomberg գործակալության թղթակից Նիքոլաս Վադամսը:
Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ:
ԱՄՆ-ի առևտրային առաքելությունը սեպտեմբերի 15-16-ը կայցելի Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը` հղում կատարելով Ամերիկա-ադրբեջանական առևտրային պալատին (USACC):
Ղրղըզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը հայտարարել է, թե Բիշքեկում` Չինաստանի դեսպանության տարածքում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, տեղի ունեցածն էլ ահաբեկչություն է, հայտնում է Zanoza.kz-ն:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նոր նախազգուշացում է արել Թուրքիայում գտնվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող իր քաղաքացիների համար` կապված այդ երկրում առկա ահաբեկչական վտանգի հետ:
Գիշերը Վրաստանի Մառնեուլի եւ Ռուսթավի հիվանդանոցներ է տեղափոխվել շուրջ 150 մարդ, այդ թվում՝ երեխաներ՝ «աղիքային սուր թունավորում» ախտորոշմամբ:
Կրեմլը չունի տեղեկություն այն մասին, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն իբրև մահացել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է սեպտեմբերի 4-ին հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Օբամայի օգնական Բեն Ռոդսը:
Թուրքիային անհրաժեշտ է կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունների վրա, այլ ոչ թե պայքարել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի քրդերի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չափազանց շահագրգիռ է չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, միաժամանակ, սահմանափակող միջոցառումներից հրաժարվելը բացատրելով Մինսկի համաձայնագրերի կատարմամբ, հայտնում է Deutsche Welle-ն:
Հզոր պայթյուն է որոտացել Բիշքեկքում Չինաստանի դեսպանության մոտ, կա 1 զոհ, դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության 2 աշխատակից վնասվածքներ է ստացել, հայտնում է RIA Novosti-ն:
Տաշքենտում իրավիճակը այսօր ԶԼՄ-ներում տարածված լուրերից հետո, թե իբր մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, հանգիստ է, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Մոտ օրերս Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այդ մասին հայտարարվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Կվիրիկաշվիլիի հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
«Фергана» գործակալությունը գրել է, որ Ուզբեկստանի առաջատարը մահացել է:
Ճնշված, կռացած, անհեռանկար ու անտեսլական… Այդպիսին է Հայաստանը պաշտոնապես՝ 30 տոկոս, իրականում՝ կրկնակի ավելի աղքատության մակարդակ ունեցող ու մի քանի տասնյակ հազար դրամով ապրող մարդկանց աչքերում։
Ազգաբնակչության ոլորտում ՄԱԿ-ի հիմնադրամը (UNFP) մասշտաբային նախագիծ է սկսել հետամնաց երկրներում, այդ թվում` Ադրբեջանում աղջիկ երեխաների ներուժը բարձրացնելու, ինքնազարգացման եւ բարձրագույն կրթություն ստանալու գործում աղջիկ-դեռահասներին ոգեւորելու նպատակով:
ԱՄՆ պայմանականվաղաժամ ազատ արձակելու հարցերով կոմիտեն մերժել է Ջեն Լենոնին սպանողի` իրեն ազատ արձակելու դիմումը:
Հնդկաստանում դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել դպրոցի տնօրենին, որտեղ թունավորումից մահացել է 23 աշակերտ:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Կարմիր խաչին է նվիրաբերել 500 հազար դոլար Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու համար:
«Ղարաբաղյան հակամարտությունը զարգացման իր դինամիկան ունի, դրա կարգավորման հեռանկարներ այս պահին չեմ տեսնում: Չի բացառվում, որ Թուրքիայի զբաղվածությունը Սիրիայում Ադրբեջանին մղի զգուշավորության՝ հաշվի առնելով նաև այնտեղ սպասվող քաղաքական փոփոխությունները»,- ասաց Մալաշենկոն:
Եվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ կամ նույնիսկ ավելի խստացվեն:
Փորձագետները նշում են, որ էլեկտրաքառերը Չինաստանում սկսել են մեծ ժողովրդականություն վայելել մեքենաների լիցքավորման կայանների ցանցի զարգացման, լիցքավորման համար դրանց համեմատաբար ցածր ծախսերի, ինչպես նաեւ համարանիշի ստացման արագ ընթացակարգի շնորհիվ:
Բելգիայի դաշնային կառավարությունը 740 միլիոն եվրո է հատկացրել ահաբեկչության դեմ պայքարի և դրա կանխարգելման աշխատանքների համար, հայտնում են բելգիական ԶԼՄ-ները:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Հնդկաստան, որտեղ կմասնակցի ամենամյա բարձր մակարդակի խորհրդակցություններին:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հրապարակել իր հիվանդության մանրամասն պատմությունը՝ կոչ անելով ճիշտ նույնպես վարվելու դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին, որին հակառակորդները բազմիցս մեղադրել են իր առողջական վիճակի մասին տեղեկատվությունը հասարակայնությունից թաքցնելու մեջ:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է զգալի ավելացնել հեռուստատեսային գովազդի համար նախատեսված ծախսերը հաջորդ շաբաթվանից, հայտնում է NBC-ն:
Միրոնովի գործը սովորական գործ չէ։ Սովորական լինելու դեպքում ռուսական քաղաքական ու լրատվական դաշտում չէր բարձրանա այն վայնասունը, որն արդեն քանի օր է՝ բարձրացել է, ու վայնասունի ընդհանրական վերնագիրն է՝ «Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ ԱՄՆ-ի խնդրանքով Ռուսաստանի քաղաքացի ձերբակալի»։
kantsasar.com-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ անհետացած սիրիական բանակի հայ զինվոր Հարութ Մանուկ Պողտոյանը (ծնվ. 1992թ.), ոհվել է Հալեպի հարավարևմտյան շրջանի մարտերի ժամանակ։
Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարարությունը ժամանակավոր արգելք է դրել այն թագն արտասահման տանելու վրա, որով Վիկտորյա թագուհին պսակադրվել է իր ամուսնու՝ արքայազն Ալբերտի հետ: