Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա մերձավորները Թուրքիայում կորցրել են 12 մլրդ դոլար արժողությամբ անշարժ գույք:
Ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ շարժման գործի շրջանակում 820 զինծառայող է հեռացվել ցամաքային և ռազմաօդային ուժերի շարքերից:
Ոչ մի իրավական խնդիր չկա Արևմուտքի կողմից Ղրիմի միացումը Ռուսաստանին ճանաչելու հարցում, Արևմուտքը դա օգտագործում է իր քաղաքական նպատակների համար, այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առջև:
Ռուսաստանում` Օրեխովո-Զուևոյում, ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը մահացու ծեծել է տեղի ռենտգենոլոգ բժշկին: Կասկածյալին դուր չի եկել այն, որ երկար է սպասել ընդունելության հերթին:
Բրիտանական British Airways ավիաընկերությունը վերսկսել է Իրան թռիչքները, որոնք կասեցվել էին 2012թ· հոկտեմբերին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ նոր Սառը պատերազմի համար նախադրյալներ ներկայումս չկան:
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ գործերը «սովորականի նման» վարել արդեն չի ստացվի, ՌԴ-ն աշակերտի «վիճակում» չի լինի: ՌԴ-ն պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նոր ղեկավարի հետ: «Մենք պատրաստ կլինենք աշխատելու ցանկացած ղեկավարի հետ, որը վստահություն կստանա ազատ ժողովրդավարական ընտրությունների ընթացքում»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիայի» վարկանիշը կտրուկ նվազել է քվեարկությունից 3 շաբաթ առաջ, հայտնում է «Լևադա-կենտրոնը»:
2016 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում «Հայաստան Արցախ» հիմնադրամը $4.3 միլիոն արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ վեց թռիչքներով եւ տասը ծովային արկղերով։
Բրազիլացի ցուցարարները, որոնք դեմ են հանդես եկել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթին, բախումներ են ունեցել զինված ոստիկանության ներկայացուցիչների հետ Սան Պաուլուում:
Պրիմորսկի երկրամասում «Լայոնրակ» թայֆունից տուժած ավելի քան 800 մարդ է տարհանվել իրենց տներից և ապաստանել ժամանակավոր կացարաններում, հայտնում է «Ռոսբալտը»:
«Եփրատի վահան» ռազմական օպերացիայի շրջանակում Թուրքիայի զինված ուժերը մոտեցել են Սիրայի Մանբիջ քաղաքին, հայտնում է թուրքական Haber7 թերթը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դժգոհ է եղել երկրի ներքին գործերի նախարար Էֆկան Ալայի գործունեությունից, հենց այդ պատճառով է նա հրաժարական ներկայացրել, գրում է թուրքական Hürriyet թերթը:
Ամերիկացի պաշտոնյաները լրագրողների հետ զրույցում անհեթեթություն են որակել ՌԴ ՊՆ հայտարարությունն այն մասին, թե ԴԱԻՇ-ի մամուլի խոսնակ, դաշտային հրամանատար Աբու Մուհամմադ ալ-Ադնանին սպանվել է ռուսական ավիացիայի հարվածի հետևանքով, հայտնում է BBC-ն:
5 մարդ է զոհվել Ալյասկայի արևմուտքում երկու ոչ մեծ ինքնաթիռների բախման հետևանքով, հայտնում է BBC-ն:
Agile Spirit բազմազգ զորավարժություններին մասնակցելու համար Բուլղարիայից շոգենավով Վրաստան է տեղափոխվել ամերիկյան ռազմական տեխնիկա, այդ թվում` հրետանային հրանոթներ և զրահատեխնիկա, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը երեկ ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ուզբեկ գործընկերոջը` Իսլամ Քարիմովին երկրի Անկախության օրվա առիթով: Այդ մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի կայքը:
Բրազիլիայի Սենատը չորեքշաբթի քվեարկել է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի օգտին: Նրա հրաժարականի օգտին քվեարկել է 61 մարդ անհրաժեշտ 54 ձայնի փոխարեն:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ամրապնդել այն տարածքների պաշտպանությունը, որոնք ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում գրավել է ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով:
Թուրքիայի ներքին գործերի նոր նախարար Սուլեյման Սոյլուն մեկնաբանել է իր նշանակումը, գրում է թուրքական Milliyet թերթը:
«Ես ցանկանում եմ կենտրոնանալ իմ առողջության եւ երջանկության վրա եւ որոշել եմ, որ ավելի լավ է որոշ ժամանակով դադար տամ: Ինձ անհրաժեշտ է հաղթահարել դա, եւ ես պետք է իմանամ, որ հնարավոր ամեն բան անում եմ»,- պարզաբանել է 24-ամյա արտիստուհին:
Երեխաները, ովքեր առաջին անգամ այսօր դպրոց են գնալու, և ուսանողները, ովքեր այսօր առաջին անգամ այլևս դպրոց չեն գնալու, ապրում ու, ըստ ամենայնի, տևական ժամանակ ապրելու են միջավայրում, որն իր բնույթով հակագիտական է, հակամարդկային է ու հակագաղափարական է ու հակաարժեքային է։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն ահազանգում է իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելելու անօրինականության մասին։ Ստեփան Գրիգորյանը մասնավորապես իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ օգոստոսի 30-ին առավոտյան 08․00-ին ժամանել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան 2014թ․ Ռուսաստանի Դաշնությունում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի, գերեզմանին այցելելու նպատակով, որի համար ինքն ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ նույն օրը գիշերը պետք է վերադառնար Երևան։
«Իմ կարծիքով` հայերը շատ ակտիվ կլինեն տարբեր կուսակցությունների ցուցակներում, դա ցույց է տալիս, որ կուսակցությունները փորձում են ակտիվ աշխատել հայերի հետ, դա՝ որպես առաջին քայլ, դրական եմ համարում, սակայն կարող եմ ասել, քանի որ կուսակցությունների մեծամասնությունը փորձելու է պայքարել 5-7 տոկոսանոց շեմի համար, ապա շատ դժվար է լինելու առաջադրել 10-ից ավելի մարդ»:
Բրազիլիայի Սենատի նախագահ Ռենան Կալեյրոսը հրավիրել է Կոնգրեսի հանդիսավոր նիստ, որպեսզի երկրի նախագահի պաշտոնում հաստատվի Միշել Տեմերը:
Բրազիլիայի Դաշնային սենատը (խորհրդարանի վերին պալատ) 61 կողմ 20 դեմ ձայների հարաբերակցությամբ պաշտպանել է Դիլմա Ռուսսեֆֆի հրաժարականը` երկրի նախագահի պաշտոնից:
Առաջիկայում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Հանրապետական կուսակցությունն ունի հաղթելու ամենամեծ շանսերը:
Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը միջոցառում է կազմակերպել` նվիրված բնակչության թվաքանակի կանխատեսմանն ու ժողովրդագրական փոփոխություններին, հայտնում է APA գործակալությունը:
Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք և անելու են հնարավորը` Ընտրական օրենսգրքում այնպիսի մեխանիզմներ ներդնելու համար, որոնք գործնականում կբացառեն ցանկացած ընտրակեղծիքի իրականացումը: