Բաժիններ՝

ՌԴ-ն Գերմանիայից պահանջում է հյուպատոսական հասանելիություն տրամադրել Սուրեն Ավաջյանին

Մոսկվան պաշտոնական Բեռլինից պահանջում է անհապաղ հյուպատոսական հասանելիություն տրամադրել ձերբակալված ՌԴ քաղաքացի Սուրեն Ավաջյանին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավաջյանը ձերբակալվել էր Գերմանիայում այս տարվա հունվարի 21-ին։ Ձերբակալության պատճառը Դոնբաս մարդասիրական բեռների և այլ ապրանքների, այդ թվում՝ հագուստի, դեղորայքի մատակարարումն է։

Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ռուսաստանցուն մեղադրում են «արտասահմանյան ահաբեկչական միավորումներին» աջակցելու համար, որոնց շարքին Գերմանիան դասել է ԴԺՀ-ին եւ ԼԺՀ-ին:

Մոսկվան նման մեկնաբանությունն անընդունելի և իրավաբանորեն առոչինչ է համարում։

Զախարովան նշել է, որ պաշտոնական Բեռլին են ուղարկել են նոտաներ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, թե ով և ինչ հիմքով է նման որոշում կայացրել։

ՌԴ իշխանությունները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս